«Արմավիա» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանի հետ հաշտությունից հետո շատ արագ դուրս եկավ սնանկացումից, պարզվեց էլ «պարտքեր» չունի, պատրաստվում է ընդլայնել իր թռիչքների աշխարհագրությունը, նոր ուղղություններ բացել դեպի Միլան, Ամիրթաս, Ստոկհոլմ և Բիրմինգեմ: «Արմավիա»-ն պատրաստվում է նաև ապրիլ ամսին ներմուծել նոր մեծ ինքնաթիռներ, այդ թվում այնպիսիք, որոնք ընկերության կողմից առաջին անգամ են շահագործվելու: Սնանկացման մասին հայտարարել պատրաստվող ընկերության համար ինչ-որ շատ արագ տեղի ունեցավ ճգնաժամից դուրս գալը, ինչը վկայում է, որ այս ամենը ընդամենը լավ բեմադրված շոու էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: