ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ ամուսինները դավաճանում են այն դեպքում, եթե բավարարվածություն չունեն ինտիմ կյանքում կամ պարզապես ուզում են հեռանալ ընտանիքից, հայտնում է gogetnews.info-ն:Այդպիսի իրավիճակները մարդու վրա ուժեղ հոգեբանական ճնշում են գործադրում, իսկ սիրային արկածները, կնոջ և ամուսնու կարծիքով, օգնում են հաղթահարել դժվարությունները: Ըստ գիտնականների՝ չնայած սիրային արկածները զույգին կարող են թվալ անմեղ հրապուրանք, սակայն հետագայում դրանք կարող են հանգեցնել ընտանիքը ընդմիշտ լքելուն:
Դավաճանության երկրորդ պատճառը սեռական կյանքը բազմազան դարձնելու ցանկությունն է: Գիտնականներն ասում են, որ դրան կարելի է հասնել նաև ընտանիքում: Ամուսինների համար գլխավորը կորցրած փոխըմբռնումը վերագտնելն է: Չի կարելի մոռանալ նաև ամուսնության սրբության և միմյանց նկատմամբ հոգատարության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



