Հիլլարի Քլինթոնը այլևս չի լինի ԱՄՆ պետքարտուղարը, նրան այդ պաշտոնում կփոխարինի Ջոն Քերրին, ով 2004 թվականին դեմոկրատների թեկնածուն էր ընդդեմ Ջորջ Բուշ Կրտսերի, իսկ այժմ Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավարն է։
Քերրիի յուրահատկությունը նրանում է, որ ի տարբերություն ամերիկյան քաղաքական էլիտայի մեծ մասի, ովքեր բողոքականներ են, նա կաթոլիկ է և համարվում է պռոհայկական թևի առաջատարներից մեկը։
Ինչևիցե, ի՞նչ փոփոխությունների կբերի Քերրին ԱՄՆ արտաքին քաղաքականության հարցում։ Թերևս ոչ մի էական փոփոխություն, համենայն դեպս կուրսը էականորեն չի շեղվի, պարզապես ի տարբերություն Քլինթոնի՝ Քերրին այնքան հիմար չէ, որ տարբեր առիթներով տխմար մտքեր արտահայտի ու անմարդկային հիացական բացականչություններ անի՝ տեսնեով, թե ինչպես են մարդուն տանջամահ արել։
Ինչ վերաբերում է հայկական հարցերին, ապա այստեղ ևս էական փոփոխություններ չեն ակնկալվում, քանի որ վաղուց արդեն ԱՄՆ-ում քաղաքականությունը պայմանավորված է ոչ թե առանձին անհատների մահաճույքի, այլ էիտաների քաղաքական ու տնտեսական մեյնսթրիմի շահերով։
Կից նյութն`այստեղ