Ադրբեջանի մանաթն արժեզրկվել է 47,63%-ով՝ հասնելով 1,55 մանաթ մեկ դոլարի դիմաց մակարդակի։ Տարվա սկզբին մանաթի արժեքն էր 0.78: Այսպիսով, տարեսկզբից այն արժեզրկվել է մոտ երկու անգամ։
Պատկերացրե՛ք՝ դրամի արժեքը հասներ 800-ի։ Նույնն այսօր կատարվում է Ադրբեջանի տնտեսության հետ, որն իր բյուջեի զգալի մասը ծախսում է մեր դեմ պատերազմ վարելու ուղղությամբ։ 7 հոգի հայ ու 13 ադրբեջանցի զոհ գնացին այդ պետության ռազմատենչությանը միայն վերջին երկու շաբաթների ընթացքում։
Այնպես որ, Նոր տարիդ շնորհավոր, Ալիև կրտսեր։
Հ.Գ. Հրապարակման մեջ նշվում է, որ լողացող փոխարժեքի Ադրբեջանն անցել է ամսի 18-ին (այլևս ի վիճակի չլինելով ֆիքսած փոխարժեք պահպանել), ինչի արդյունքում մանաթն արժեզրկվել է։ Սակայն հրապարակվում է լուրը միայն այսօր։ Կարծում եմ՝ այն նպատակով, որ տեղեկություն ունեցողները հասցնեն ազատվել իրենց մանաթի պահուստներից։ Իսկ ժողովուրդը կսկսի դոլար գնել միայն այսօր՝ 10 օրից Ամանորը նշելու համար։ Ինչի կբերի այսօրվա խուճապը՝ կտեսնենք մոտ օրերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10153895510559273&set=a.10153685406579273.1073741850.781824272&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել