Այդ հիասքանչ աղջնակն ընդամենը 16 տարեկան էր, երբ փողոցում քայլելիս նկատեց ցանկապատված այգում մի շքեղ ծառ: Այդ վայրկյանից սկսած նա կարծես իր հոգին նվիրեց այդ ծառին: Ամեն օր, անցնելով այդ փողոցով, նա ժամերով կանգնում էր ցանկապատի մոտ ու հիացած աչքերով գուրգուրում էր բնության հրաշքին: Օրեցօր աղջնակը ավելի համառ էր դառնում, փնտրում էր այգու տիրոջը, որը կարծես թե անտարբերության էր մատնել իր այգին: Երկար տանջանքներից հետո աղջիկն ի վերջո ի կատար է ածում իր երազանքը՝ դառնալով այգու տիրուհին: Գեղեցիկ կանաչ այգի, և մի հրաշք ծառ, հպարտ, շքեղ, անկրկնելի: Հրաշք ծառը շոգ օրերին աղջկան փրկում էր արևի ճառագայթներից, իսկ երեկոները կարծես գրկում էր նրան իր ճյուղերով և գուրգուրում փարթամ տերևներով: Աղջկան, բացի այդ ծառից, կարծես թե ոչինչ պետք չէր, նա ապրում էր այդ ծառով, սիրում էր նրան, խնամում... Մոտեցավ ձմեռը։ Ծառը մերկացավ: Ցուրտ էր: Աղջիկը ծառի ճյուղերից և տերևներից մի փոքրիկ տնակ պատրաստեց, հենց ծառի կողքին: Խորհրդավոր էր ծառը, հրաշագործ: Առավոտյան, երբ աղջիկը արթնացավ, ապշեց: Փոքրիկ տնակը վերածվել էր շքեղ պալատի: Ձյունը հալվեց, սկսվեցին անձրևները, աղջնակը դուրս եկավ պալատից և քարացավ: Ծառը ծաղկել էր բազմերանգ ծաղիկներով, ու ողջ այգում բազմաթիվ նոր ծառեր էին աճել: Անցորդները հիանում էին բնության հրաշքով: Այդ խորհրդավոր այգին սկսել էր ապրել: Նոր ծառերը անմահական պտուղներ էին տալիս, բերք, ծաղիկներ, ջերմություն, իսկ հրաշք ծառը, խորհրդավոր ծերուկի պես, կարծես իր ճյուղերով գրկել էր ողջ այգին ու պահպանում էր նրա անդորրը:
Տարիները գլորվում էին, աղջիկն ամեն օր կտավների վրա նկարում էր իր սիրելի ծառը: Անցորդները հերթ էին կանգնում, որպեսզի գնեն նրա նկարները... ամիսներ շարունակ, տարիներ շարունակ... Բոլորը խնդրում էին աղջնակից, որպեսզի նա հայտնի խորհրդավոր այգու գաղտնիքը, իսկ նա ուղղակի խորհուրդ էր տալիս մարդկանց, որպեսզի յուրաքանչյուրը պահպանի իր այգին, և յուրաքանչյուրը կունենա իր խորհրդավոր ծառը: Մարդիկ հեռանում էին՝ լսելով նրա խորհուրդը, ու այլևս չէին վերադառնում: Աղջիկը շարունակում էր նկարել, բայց նրա նկարները ավելի քիչ էին գնում, ավելի քիչ, ավելի քիչ, իսկ հետո ուղղակի ոչ ոք ծառի նկարները չէր գնում: Այգին տեսնել ցանկացողներն էլ էին հետզհետե պակասում:
Ցուրտ օրեր էին սկսվել, ցուրտ էր նաև պալատում։ Աղջիկը մոտեցավ ծառին: Ծառը լալիս էր անզորությունից, ծառը մրսում էր: Աղջիկը փաթաթվեց իր ծառին, որն էլ իր ճյուղերով գրկեց աղջկան... Գիշերն անցավ: Առավոտյան պալատը չքացել էր: Այգու ծառերի մեծ մասն էլ՝ անհետացել: Ողջ այգին ծխի մեջ էր, այրվում էին աղջկա նկարած նկարները, ծուխն ավելի էր սաստկանում: Աղջիկն ուզում էր փրկել իր սիրելի ծառը, բայց նրա թևերը թուլացել էին: Ծառն իր ճյուղերով աղջկան հեռացնում էր կրակից, հեռացնում էր այգուց: Աղջիկը վազում էր, ոտաբոբիկ, կիսամերկ, ընկնելով սուր քարերի վրա, արնաշաղախ, բայց վազում էր, հեռու էր վազում: Նա իր ճանապարհին տեսնում էր այգիներ, ծառեր, որոնք հենց իր խորհուրդներով էին ստեղծվել, տեսնում էր երջանիկ մարդկանց, տեսնում էր նրանց խինդը, ծիծաղը, արհամարհանքն ու շարունակում էր վազել, վազել, հեռանալ իր միակ ծառից, վազել այնքան, որ ուժ այլևս չմնա, որ կյանք այլևս չմնա...

Հիասքանչ նկարչուհին քայլում էր փողոցում: Նրա մարմնի սպիները վաղուց լավացել էին, նա գնում էր դեպի իր այգին, դեպի իր ծառը, դեպի իր տունը:
Այգում մի ծերունի էր աշխատում, ծառը իր տեղում էր, ծերացած, սառը, այգում ուրիշ ծառ չկար:
- Բարև, հայրիկ։
- Բարև, աղջիկ ջան։
- Դո՞ւք։
- Ես հարևան այգու այգեպանն եմ։
- Իսկ ի՞նչ է պատահել այս այգու հետ։
- Այգի՞... չէ, սա այգի չի, այստեղ միայն այս ծառն է, մեկ-մեկ գալիս եմ, որ նրան տիրություն անեմ: Սա շատ լավ ծառ է եղել: Այս ծառի շնորհիվ են ծաղկել մեր փողոցի բոլոր այգիները: Այս այգու ծառերը մեզնից յուրաքանչյուրը տարավ իր հողամաս, և բոլորս ունեցանք մեր սեփական այգին, իսկ այս հսկային չուզեցինք տեղահան անել, նրանից օգուտ էլ չկա, ո՛չ բերք է տալիս, ո՛չ պիտանի է, համ էլ նրա նկարները բոլորիս տանը կան, էնպես որ, որպես հնություն թողել ենք այստեղ: Ով ժամանակ է ունենում, գալիս, ջրում է, չորացած ճյուղերը կտրում։ Տարվա մեջ մի քանի անգամ ծաղկում է, բայց մի քանի վայրկյանով, մինչև մոտենում ենք, ծաղիկները չորանում են....

Գիշեր էր, մեղմ քամին շոյում էր աղջկա վարսերը: Նա փարվել էր իր ծառին, բայց ծառը չէր գրկում նրան: Գիշեր էր, տարօրինակ գիշեր, երկինքն անսովոր դատարկ էր՝ ո՛չ լուսինը կար, ո՛չ աստղերը: Երկար ժամանակ աղջիկը չէր քնել, իսկ այսօր կուչ էր եկել ծառի տակ ու անջատվել աշխարհից, սա նրա ամենաերկար գիշերն էր, ամենաերկար ու...
Առավոտյան աղջիկը բացեց աչքերը, ամբողջ այգում կրկին ծառեր էին, շատ ավելի քան առաջ, բոլոր ծառերը ծաղկած էին, ցանկապատից այն կողմ հազարավոր մարդիկ էին հավաքված, նրանք ապշած էին, բայց... բայց... բայց Խորհրդավոր Ծառը չկար, նա ուղղակի չկար, այնպես, կարծես չէր էլ եղել... Աղջիկը մի պահ խելագարվեց, նա կորցնում էր իր հոգին, նա կորցնում էր իր պատմությունը, նա կորցնում էր իր կյանքը: Աղջիկը փորձում էր բղավել, բայց ոչինչ չէր ստացվում, Նա ուժասպառ էր:
Ի վերջո, նա փորձեց ձեռքերը վեր բարձրացնել, և նրա տերևներից ծանրացած Ճյուղերը մի կերպ ուղղվեցին դեպի երկինք.

Ասում են՝ մինչ օրս աշխարհի ամենահարուստ այգու կենտրոնում ճյուղերը դեպի երկինք պարզած, ծնկաչոք մի ծառ կա, որը կարծես աղերսում է, որ հետ բերեն իր միակ գանձը, իր հոգին, իր միակ Ծառը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/898233493591531
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել