Էնօրը որոշեցի մի տեղ հավաքել տուֆտա անգրագետ անիմաստ արտայայտությունները, որոնք կարծես թե խորիմաստ են, բայց եթե լուրջ մտածես՝ բացարձակ ԱՆիմաստ են, վերջերս տարածում են ստացել նոր հայերենում, մասնավոտապես պաշտոնական ու բանաձեւի պես օգտագործվում են բամավեճը փակուղի բերելու նպատակով կամ որպես կռուծիտ։ Անձամբ ես ցածը նշված բառակապակցություններին հանդիպելիս, դրանք պարունակող խոսքը ուղարկում եմ աղբաման։ Գնացինք
- ցեխ շպրտել, մեր վրա ցեխ մի՛ շպրտեք
օգտագործվում է հիմնականում արդեն իսկ ցեխոտված անձանց կամ երեւույթների կողմից սույն ցեխի առաջացումը բացատրելու նպատակով։
- շոու մի սարքեք,սա շոու էր
օգտագործվում է նույնիսկ բառիս բուն իմաստոբ հեռուստա- եւ ուրիշ շոուների ընթացքում։
- ոմանք փորձում են դիվիդենտներ շահել
Այս արտահայտությունը սիրում են մարդիկ, որոնք շառից ու փորձանքից էլ առանց օգուտի դուրս չեն գալիս
- կրթական ցենզ, դուք չունեք էդքան կրթական ցենզ, որ հետս վիճեք
Բազմիցս օգտագործել է կրթության եւ գիտության հաղորդավար Աշոտյանը։ Ուրեմն ասեմ, մարդը չի կարող ցենզ ունենալ, ցենզին կարելի է համապատասխանել, մնացածը կարելի է կարդալ, եթե ցանկություն լինի
- եկեք գնահատականներ չտանք
Համաձայն եմ, սա կարող էր ասել ուսանողը դասախոսին ստուգարքը տապալելուց հետո, բայց ոչ քաղծառայողը կամ պատգամավորը՝ քաղաքացուն կամ նմանատիպ լրագրողի
-կարեւորը, համախմբվենք
Նույնիսկ խաշի սեղանի շուրջ չստացվող կոչ է, քանի որ անպայման մեկը ալերգիա ունի զինգից ու ժարիտարած ճուտ ա պատվիրում, բացարձակ չխանգարելով ընդհանուր համերաշխությանը։ Բավական է պարզապես մնալ Սահմանադրության եւ ՔՕ պահանջների շրջանակներում
շարունակելի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել