![]() |
| ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր |
Պաշտոնապես հայտարարում եմ`
Լրատվական կայքերում հայտնվել է ստահոդ և իրականությանը բոլորովին չհամապատասխանող նյութ, որտեղ վարկաբեկվում են ՀՀ սպորտի և եիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, օլիմպիական բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը և «Լոնդոն 2013» -ի մյուս մեդալակիր մարզիկները:
Չեմ ուզում մեջբերել այդ հերյուրանք տարածող նյութից հատվածներ, սակայն դիմում եմ լրատվական համակարգի ներկայացուցիչներին.
Մեր մարզիկները, բարձրացնելով հայկական դրոշ, ներկայացնելով այն աշխարհին, ձեռք բերեցին փառահեղ հաղթանակներ: Չմոռանանք, որ հենց նույն Արսեն Ջուլֆալակյանը պայքարեց ազգի թշնամի համարվող երկրի ներկայացուցչի դեմ, փառքով պատվեց Հայաստան անունը` նվաճելով օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոս: Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց պայքարում դարձավ բրոնզե մեդալակիր: Արթուր Ալեքսանյանը, լինելով Եվրոպայի չեմպիոն, պատվով կրեց նաև «Լոնդոն 2013»-ի դափնին, իսկ այսօր ոմանք, անտեսելով այս ազգային փառահեղ նվաճումները, փոխարենը սատարեն և ուրախանան մեծ հաղթանակներով, այդ մեծ ձեռքբերումները տեղափոխում են անձնական դաշտ, ուր անվանարկում են տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում բարձունքներ նվաճած մարզիկներին: Ի դեպ, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարն աչքի է ընկնում իր անձնական դրական հատկանիշների շնորհիվ, որի արդյունքն էլ այսօրվա նրա մեծ նվաճումն է: Խնդրում եմ չանվանարկել սպորտի ոլորտում առկա անձանց, քանի որ նրանց կատարած մեծ աշխատանքի դրական արդյունքների շնորհիվ է, որ այժմ արդեն եվրոպական և համաշխարհային անվանի մրցաշարերում մասնակցության համար հրավիրվում են նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները:
Եկեք միասնաբար կանգնենք նրանց կողքին և դրական հույզեր փոխանցենք, քանի որ դա լինելու է հետագա` ավելի բարձր նվաճումների երաշխիքը:




