Մարդկանց մեծամասնությունը կարող է նշել նվազագույնը երեք տեսակ ֆոբիա` ներառյալ վախը բարձրությունից, փակ տարածությունից, արյունից կամ անծանոթ մարդկանցից: Դժբախտաբար, ֆոբիաների ցուցակը անընդհատ նորանում է, սակայն նույնիսկ արդեն գոյություն ունեցող ֆոբիաների շարքում կան այնպիսի տարօրինակները, որոնք գուցե նույնիսկ ծիծաղ առաջացնեն, սակայն դրանք մնում են այնուամենայնիվ ֆոբիաներ:
Նոմոֆոբիա: Տեխնիկական հեղափոխությունը իր հետ բերեց ոչ միայն շփման և կապի նորագույն միջոցներ, այլ նաև վախի նոր տեսակներ. դրանց շարքում է բջջային հեռախոսից օգտվելու հնարավորություն չունենալու վախը: Որքան էլ տարօրինակ է, բայց այս վախն արդեն ընդունված է բժշկական շրջանակներում և նույնիսկ արդեն ունի իր անվանումը` նոմոֆոբիա: Նոմոֆոբիայով տառապող մարդիկ տանից երբեք դուրս չեն գալիս առանց բջջայինի, այն իրենց հետ կվերցնեն զուգարան և բաղնիք գնալիս, իսկ եթե նման մարդիկ հայտնվում են ռադիոծածկույթից դուրս, կարող են հոգեկան շեղում ստանալ:
Մետրոֆոբիա: Մետրոֆոբիան ոչ մի կապ չունի մետրոյի հետ: Մետրոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են կարդալ կամ լսել, թե ինչպես են մարդիկ պոեզիա կարդում:
Հիպպոպոտոմոնստրոսեսկվիպեդալիոֆոբիա: Նման ֆոբիայով տառապող մարդիկ վախենում են երկար բառերից:
Օկտոֆոբիա: Օկտոֆոբիայով տառապող մարդիկ վախենում են 8 թվից: Բժիշկները վստահեցնում են, որ այդ վախը երբեմն կարող է բերել տախիկարդիայի:
Ջենուֆոբիա: Ջենուֆոբիան հիվանդագին վախն է ծնկներից: Նման վախով տառապող մարդիկ երբեք կիսավարտիք կամ կիսաշրջազգեստ չեն կրի, իսկ ուրիշների բաց ծնկներն էլ նրանց մոտ զզվանք և անհանգստություն են առաջացնում:
Սոմնիֆոբիա: Այս ֆոբիան առավել հաճախ հանդիպում է երեխաների մոտ: Սոմնիֆոբիայով տառապող մարդիկ վախենում են քնելուց: Բարեբախտաբար, մեծամասամբ տարիքի հետ այդ վախը շատերի մոտ անցնում է:
Ստաուրոֆոբիա: Ստաուրոֆոբիան վախն է խաչերից և խաչելությունից:
Օգտագործվող աղբյուր
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/481828288522246
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել