

Պարունակում է թվով ավելի քան 20 միկրոտարրեր. վանադիում՝ 425%, մանգանեղ՝ 227%, պղինձ՝ 142%, ցինկ՝ 115.3% , կոբալտ՝ 83%, երկաթ՝ 79.4% ,բոռ՝ 78.6%, սելեն՝ 11.5%, յոդ՝ 10% և այլն:
Դդմի սերմ Պարունակում է վիտամիններ. B1՝ 15.9%, B2՝ 7.5%, PP՝ 24.9%, քոլին՝ 12.6%, B5՝ 15%, B6՝ 7%, B7՝ 14.6%, B9՝ 14.5%, K՝ 6.1% և այլն:
Վիտամին E: Ըստ տարբեր սկզբնաղբյուրների, դդմի սերմի միջուկում գերակշռում է գամմա-տոկոֆերոլը՝ 15,5-35,1 մգ կամ՝ 103,3-234% , ալֆա-տոկոֆերոլ՝ 0,97-3,46 մգ կամ՝ 6,45-23% : Բազմաթիվ հետազոտողներ կարծում են, որ գամմա-տոկոֆերոլը, ի տարբերություն ալֆա-տոկոֆերոլի, չի շրջափակում հզոր հակաօքսիդանտ հատկություններ ունեցող տոկոթրիենոլների ազդեցությունը, որոնք նույնպես E վիտամինի խմբից են:
Սերմը պարունակում է սրճաթթվի 2 ածանցյալ ու նաև եռագեքսոզիդ:
Ամինաթթուներ: Դդմի սերմն անչափ հարուստ է օգտակար նյութերով, որոնց ազդեցության ոլորտը շատ լայն է, հատկապես մարդու օրգանիզմում գոյացող ու չգոյացող ամինաթթուներով. ալանին՝ 20.1%, արգինին՝ 76.9%, ասպարագինաթթու՝ 22.3%, գլիցին՝ 51.9%, գլուտամինաթթու՝ 38.6%, պրոլին՝ 25.8%, սերին՝ 17%, տիրոզին՝ 35.2%, ցիստին՝ 15.5%, ինպես նաև. վալին՝ 71%, գիստիդին՝ 34.8%, իզոլեյցին՝ 63.6%, լեյցին՝ 48.9%, լիզին՝ 37.5%, մետիոնին՝ 31.9%, տրեոնին՝ 39.6%, տրիպտոֆան՝ 50.6%, ֆենիլալանին՝ 49.2%:
Դդմի սերմ Ճարպաթթուներ. օմեգա-9՝ 14.144-16.13գ /100գ, օմեգա-6՝ մոտ 21գ կամ 208.5%, օմեգա-3՝ մինչև 0.18գ կամ 15%: Հագեցված ճարպաթթուներ՝ 8.59-8.94գ կամ 35.1%:
Դդումի սերմի օգտակար ազդեցության մասին
Շաքարային դիաբետ
Չին գիտնականները (Jia W, Cao W. Phytother Res 2003) կարծում են, որ դդմի սերմը կարող է օգտակար լինել շաքարային դիաբետի դեպքում: Այժմ քննարկենք նման ազդեցության հնարավոր պատճառները:
Մանգան. ուժեղացնում է ինսուլինի հիպոգլիկեմիկ ազդեցությունը:
Պղինձ. նպաստում է ինսուլինի ակտիվացման ու ածխաջրերի լիակատար յուրացման գործընթացներին:
Մագնեզիում. քրոմի, ցինկի, սելենի հետ համատեղ խթանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին գոյացնող բետա-բջիջների աշխատանքը:
Քրոմ. բարձրացնում է բջիջների զգայունությունը ինսուլինի հանդեպ:
Ցինկ. նպաստում է քրոմի յուրացմանը բջիջներում ու ինսուլինի գոյացմանը:
Կոբալտ. պարունակվում է ինսուլինում:
Արյունաստեղծ ազդեցություն
Արյունաստեղծ ազդեցություն
Երկաթ. ներգրավված է հեմոգլոբինի ու միոգլոբինի գոյացմանը, հարստացնում է էրիթտրոցիտները թթվածնով:
Ցինկ. ներկառուցված է այն ֆերմենտին, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի առաջացման համար: Ցինկի ու վիտամին E-ի ավելուցկի դեպքում խոչընդոտվում է երկաթի յուրացումը:
Կոբալտ. արյունաստեղծման գործընթացն անհնար է առանց կոբալտի, որը նպաստում է հեմոգլոբինի ու էրիթտրոցիտների արտադրությանը ոսկրածուծի մեջ:
Պղինձ. այս տարրի սակավության դեպքում կարող է առաջանալ անեմիա: Կոբալտը նպաստում է պղնձի յուրացմանը:
Դդմի սերմ Ժառանգականություն, վերարտադրողական ֆունկցիա
Ֆոսֆոր. առանց ֆոսֆորի անհնար է նուկլեինաթթուների ու նուկլեոտիդների գոյացումը, որոնք գաղտնագրում ու պահպանում են ժառանգական տեղեկությունը:
Մանգան. կարևոր է վերարտադրողական ֆունկցիայի լիարժեք ընթացքի համար: Անհրաժեշտ է հղիներին:
Մագնեզիում. ֆոլաթթվի (հղիներին կարելի է ընդունել միայն առաջին 3 ամիսը) ու պանտոտենաթթվի հետ համատեղ նպաստում է պտղի լիարժեք զարգացմանը:
Մագնեզիում. ֆոլաթթվի (հղիներին կարելի է ընդունել միայն առաջին 3 ամիսը) ու պանտոտենաթթվի հետ համատեղ նպաստում է պտղի լիարժեք զարգացմանը:
Ցինկ. մասնակցում է ժառանգական տեղեկատվության պատճենահանման գործընթացին ու արական հորմոն տեստոստերոնի գոյացմանը, կարգավորում է սեռական գեղձերի աշխատանքը: Կանխարգելում է արական հորմոնի վերափոխումն էսթրոգենի: Նպաստում է իգական հորմոն էսթրոգենի ընկալիչների զգայունության բարձրացմանը, կարգավորում է բոլոր էսթրոգենային կախվածություն ունեցող գործընթացները:
Շագանակագեղձի բորբոքում
Դդմի սերմերում պարունակվող բուսական դելտա-7 ու սպինա-ստերոլները կանխարգելում են շագանակագեղձի աճը (բարորակ ուռուցք), սակայն այն դեպքում, երբ օգտագործվում է սերմի յուղամզվածքը: Դդմի սերմից ստացված յուղը հարուստ է բուսական ստերոլներով, 1 օրվա պահանջարկի 1469%/100գ, որն ավելի շատ է, քան հում սերմում:
Դդմի սերմ
Անաբոլիկ հատկություն: Դդմի սերմը պարունակում է 1.8 գ գլիցին (50%/100գ), որը կարևոր է կոլագենի գոյացման համար:
Ցինկ. հարկավոր է սպիտակուցի, այդ թվում նաև կոլագենի գոյացման համար:
Մանգան. նպաստում է հյուսվածքների, աճառի, ոսկրերի զարգացմանը:
Պղինձ. մասնակցում է կոլագենի ու էլաստինի գոյացմանը, որոնք անհրաժեշտ են ոսկրերի, աճառի, մաշկի, թոքերի, արյունատար անոթների պատերի կազմավորման համար:
Սիլիցիում. դանդաղեցնում է ծերացման գործընթացքը, ամրացնում է կոլագենի ու էլաստինի կապը, որի շնորհիվ պահպանվում է հյուսվածքների ճկունությունը: Հարուստ է ոսկրերի համար անհրաժեշտ նյութերով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/825161680939286
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել