Դեկտեմբերի 17-ին Երևանի ժամանցի կենտրոններից մեկում տեղի ունեցավ «Հ3» հեռուստաընկերության «Դո-ից դո» հաղորդման ստեղծագործական խմբի կողմից կազմակերպված «Երեքը մեկում» նախագիծը՝ մրցանակաբաշխություն, «Դո-ից դո»-ի 1-ամյակ, Ամանոր: Երեկոյին ներկա էին պատանի սիրված երգիչ-երգչուհիներ՝ Լիդուշիկը, Դալիթան, Կարեն Օհանյանը, Միկան, ղարաբաղցի Միշան, Մեգգին, Յանա Հովհաննիսյանը, Մերի Քոչարյանը և ուրիշներ: Միջոցառումը վարում էին սիրված երգիչ, հաղորդավար Կարեն Օհանյանն ու հաղորդավարուհի Մարինա Ներսիսյանը:
Հաղորդման պրոդյուսեր Արևիկ Մովսիսյանի խոսքով՝ «Դո-ից դո»-ն օգնում է սկսնակ պատանի երգիչներին ճանաչում ձեռք բերել: «Փորձեցինք ամեն ինչ անել, որ օրը լավ անցնի, և կարծում եմ, որ դա մեզ մոտ ստացվեց: Սկսած մեր մրցանակներից՝  փորձեցինք չկրկնվել: Պիտի նշեմ, որ մեր հաղորդման ձևաչափը տարբեր է, մենք ներկայացնում և լուսաբանում ենք պատանի կատարողներին և ամեն կերպ փորձում ենք օգնել նրանց ճանաչում ձեռք բերելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք առաջինը ներկայացնել հեռուստադիտողին մեր հայ փոքրիկ երգիչների նոր ձեռքբերումները: Շնորհակալություն եմ ուզում հայտնել գլխավոր տնօրեն Արամ Հովհաննիսյանին՝ բոլորիս աջակցելու, մեր կողքին լինելու համար, նրա շնորհիվ է, որ իրականանում են նման հաղորդաշարեր»,-ասաց հաղորդման պրոդյուսերն ու հավելեց, որ հեռուստադիտողին 2016-ին կներկայանան նոր անակնկալներով ու հետաքրքիր մտահղացումներով:
Հաղորդավարուհի Մարինայի խոսքով՝ «Դո-ից դո»-ն երկարակյաց է, որովհետև ամեն ինչ արվում է մեծ սիրով. «Անչափ հուզված եմ, այս օրվան իրոք շատ ենք սպասել բոլորս, և, փառք Աստծո, այն կայացավ, շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր ներկա գտնվեցին և իրենց երգերով գեղեցկացրին այս օրը:
Հաղորդումն արդեն 1 տարի է՝ եթերում է, իսկ դա պարտավորեցնող է, գիտակցում եմ, որ սխալվելու իրավունք չունեմ, պարտավորեցնող է, երբ բազում նամակներ ես ստանում, որտեղ մարդիկ իրենց հիացմունքի խոսքն են փոխանցում քեզ, երբ հասկանում ես, որ քեզ ճանաչում են: Պատասխանատվությունն էլ ավելի է մեծանում, երբ գիտակցում ես, որ սիրված. սպասված և պահանջված ես... Շնորհակալ եմ իմ պրոդյուսերին, որ իմ կողքին է և իրականություն դարձրեց այս օրը, շնորհակալ եմ ստեղծագործական թիմին, որ աշխատում են ինձ հետ, շնորհակալ եմ «Հ3» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արամ Հովհաննիսյանին, ով միշտ իմ կողքին է»:
11 անվանակարգերը ստորև՝
  1. «Գրանտ պրի»-Լիդուշիկ
  2. «Լավագույն պատանի երգիչ»-Վլադիմիր Արզումանյան
  3. «Լավագույն պատանի երգչուհի»-Անգելինա Գասպարյան
  4. «Հանդիսատեսի համակրանք»-Մեգգի
  5. «Տարվա հաղթանակ»-Միկա
  6. «Տարվա հաղթանակ»-Մերի Քոչարյան
  7. «Տարվա լավագույն տեսահոլովակ»-Միշա՝ «Փոքրիկ ղարաբաղցի»
  8. «Տարվա հայտնություն»-Անի Մնացականյան
  9. «Լավագույն դուետ»-Կարեն Օհանյան և Միկա՝ «Shine out»
  10. «Լավագույն պարային տեսահոլովակ»-Եվա Աբրահամյան՝ «Քոչարի»
  11. 11.Լավագույն երգ–Դալիթա՝ «Crazy Generation» 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել