Գործազրկությունը մեղմելու համար միայն սոցիալական աջակցությունը կարող է այդքան էլ մեծ արդյունք չտալ: Փոխարենը՝ հարկավոր է ստեղծել սեզոնային կամ ժամանակավոր աշխատատեղեր:
Այդ նպատակով անցած տարի Արմավիրում տեղի ունեցավ փորձնական ծրագիր, որի շնորհիվ նաև հող ունեցող մարդիկ հնարավորություն ստացան օգտվել սեզոնային զբաղվածության աջակցությունից:
Նման ծրագիր է հաստատվել նաև Տավուշի մարզում: Այն նպատակ ունի ժամանակավոր զբաղվածության միջոցով թուլացնել նաև մարզի սոցիալական լարվածությունը։ Ծրագրի շրջանակներում ընդգրկված են 30 համայնքների 10-15 գործազուրկներ: Գործադիր մարմինն այս ծրագրի համար կհատկացնի 60 մլն դրամ, ինչը կապահովվի երկամսյա զբաղվածությամբ։
Որպես ևս մեկ դրական հանգամանք պետք է նշել այն, որ աշխատանքները հիմնականում վերաբերելու են համայնքին: Այլ կերպ ասած՝ գործազրկությունը մեղմելով՝ կլուծվեն նաև համայնքի որոշ խնդիրներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1532816287039520&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել