Բայց կանայք շատ վաղուց էին դուրս եկել խոհանոցից, ուղղակի դուրս եկողին բռնում-վառում էին, որ մյուսները աչքը վախենա: Ու վառողները աշխարհի ամենամեծ ու «մարդասեր» կրոններից մեկի` քրիստոնեության ներկայացուցիչներն էին: Բայց քրիստոնեության թշնամանքը կանանց հանդեպ շատ ավելի վաղուց է սկսվել, ավելի շուտ, քան իսլամը կհայտնվեր ու վառելու փոխարեն կշարունակեր աստվածաշնչյան` կանանց քարկոծելու ավանդույթը: Ու հիմա, երբ Սովետի փլուզվելուց հետո քրիստոնեությունը նորից` չէ, կրկի՛ն է տարածվում մեր երկրում` կանանց ստորադասող իր զուտ տղամարդկային իշխանությամբ, արժե բացել այդ կրոնի պատմության մութ էջերից մեկը և տեսնել, թե մոտ 1600 տարի առաջ հենց այս օրերին, մարտ ամսին, եկեղեցու կողմից հետագայում սուրբ հռչակված եպիսկոպոսը ինչպես վարվեց մի կնոջ հետ: Այդ կնոջ անունն էր Իպատիա: Նյութի աղբյուր՝ http://www.ejournal.am/news/phrases/2012-03-14/680/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



