BVB-ի երկրպագուները համարվում են Գերմանիայի ամենակրեատիվ և ամենաշատ աջակցություն ցույց տվող երկրպագուները։ «Բորուսիայի» ստադիոնը համարվում է Եվրոպայի ամենաայցելվող ստադիոններից մեկը՝ երկու անգամ՝ 2003/2004 և 2004/2005 մրցաշրջաններում, Վեսթֆալիում գտնվող ստադիոնը դարձել է մայրցամաքի ամենաշատ այցելուներ ունեցող ստադիոնը։ Իսկ 2003/2004 մրցաշրջանում սահմանել է բացարձակ ռեկորդ՝ մեկ տարվա ընթացքում տնային խաղերում ընդունելով 1.35 միլիոն երկրպագու։ Այսպիսով, դորտմունդյան ակումբն ամեն տարի վաճառում է մոտավորապես 45000 սեզոնային տոմս, իսկ 2007/2008 մրցաշրջանում ակումբը վաճառել է 50549 տոմս, ինչը համարվում է ռեկորդ Բունդեսլիգայի ողջ պատմության ընթացքում։ 2009թ.-ին՝ իրենց ստեղծման 100-րդ տարում, ակումբը սահմանեց նոր ռեկորդ՝ գերազանցելով իրենց նախկին ռեկորդը։ Նրանք վաճառել էին 50675 տոմս։ Մոտավորապես 25000 մարդ ամբողջ աշխարհում ակումբի 650 պաշտոնական ֆան-ակումբների անդամ է։ «Բորուսիային» երկրպագում են ոչ միայն Դորտմունդում, այլ նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի երկրներում։ Իսկ Հայաստանում «Բորուսիային» սկսեցին երկրպագել այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց այնտեղ։
1909 թվականի դեկտեմբերի 19-ին հիմնադրվել է «Բորուսիա Դորտմունդ» ֆուտբոլային ակումբը Կայզերական Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։
Մարզիչը գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելն է։ Թիմի սեփականատերն է Ռայնհարդ Ռաուբալը։ Թիմի սպորտային տնօրենն է Հանս-Յոահիմ Վացկեն։ Թիմի կարգախոսն է՝ Echte Liebe (թարգմանաբար՝ հավերժական սեր)։ Մարզադաշտն է Սիգնալ Իդունա Պարկը (Վեսթֆալենշտադիոն)։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/930521883701464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել