Սիրելի՛ ընթերցող, այս խորագրի տակ մենք քեզ պարբերաբար ներկայացնում էինք հայրենական արտադրության աստղերի այն «աշխատանքները», որոնք այս կամ այն չափով կրկնօրինակում էին արտասահմանյան հայտնիներին: Իսկ այսօր ներկայացնելու ենք լրիվ հակառակը, երբ մեր կատարողներն են դառնում պլագիատի զոհ:
Սիլվա Հակոբյան:
Չի կարելի ժխտել, որ նրա կատարմամբ ցանկացած երգ իսկական հիթի է վերածվում: Հակոբյանների ընտանեկան տանդեմի արտադրանքը աննկատ չի մնում ոչ միայն Հայաստանում և սփյուռքում, այլև ակտիվ արձագանքներ է ստանում աշխարհում, հատկապես` Մերձբալթյան երկրներում, երևի երաժշտական ճաշակի նմանությունն է պատճառը: Սիլվան այն երգչուհիներից է, ով ամենաշատն է ենթարկվում «պլագիատային հարձակման»: Ցավոք, պայքարի միջոցներն այնքան էլ շատ չեն այս դեպքում, և երգիչների մեծ մասը ժխտում է կրկնօրինակելու մասին ցանկացած ակնարկ և նմանությունը վերագրում պատահականությանը: Սակայն հետևելով երգերի YouTube-յան տիրույթում հայտնվելու ժամանակագրությանը` միանշանակ է, թե ով է «գողը»: Երբեմն նրանք այնքա՜ն հեռուն են գնացել, որ ճիշտ և ճիշտ կրկնօրինակել են անգամ օրիգինալ երգի գործիքավորումը:
Դե ինչ, «գողոնն» առգրավված է, և ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Anna -"Udari go na zhivot" VS Սիլվա Հակոբյան - «Սիրելու համար»
Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2012/12/copy-paste.html?spref=fb
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել