Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է Լոնդոնի «Չելսի»-ի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հեռացման մասին, տեղեկացնում է BBC-ն:«Ես ապշել եմ այդ լուրից: Մոուրինյոն ֆանտաստիկ մարզիչ է: Սակայն բոլորս գիտենք, որ ֆուտբոլում ոչ ոք ապահովագրված չէ:
Ամեն խաղում կա յուրահատուկ ճնշում: Ամեն խաղ իր հետ բերում է նոր իրավիճակ»,- հայտարարել է Վան Գալը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել