Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան ու Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները։ Այդ մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը։Վերջինս նոր մանրամասն է ներկայացրել բանակցությունների ընթացքից՝ ընդգծելով, որ Թուրքիան ու Իսրայելը բանակցում են նաև Գազայի հատվածի շրջափակման վերացման շուրջ, որը Իսրայելին Թուրքիայի ներկայացրած երրորդ նախապայմանն է։ Մինչ այս լրատվամիջոցը չէր հայտնել, որ Թուրքիան ու Իսրայելը բանակցում են նաև այդ խնդրի շուրջ։
Գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի ղեկավարությունում իր աղբյուրները, հայտնում է, որ անգամ առաջընթաց է գրանցվել Գազայի հատվածի շրջափակումն Իսրայելի կողմից վերացնելու հարցում։ Բանակցությունները շարունակվում են այդ թեմայով։ Առաջընթաց կա նաև Իսրայելի կողմից փոխհատուցում վճարելու հարցում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել