Araratnews.am-ը գրում է.Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է պայքարել օլիգարխների դեմ Facebook-ի միջոցով: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
Նրա խոսքերով` Ուկրաինայում հեռուստահաղորդավարներին և լրագրողներին կարգադրել են աջակցել վարչապետ Արսենի Յացենյուկին և նրա նախարարներին` իր և մյուսների վրա հարձակումների մեջ, «ով համարձակվել է բարձրաձայն ասել կոռուպցիոն նեոֆեոդալիզմի վերածնման մասին»:
Սաակաշվիլին նշել է, որ «օլիգարխական հեռուստաալիքները նոր տեղեկատվական հարձակումներ են պատրաստում համաուկրաինական հակակոռուպցիոն ֆորումի նախօրեին»:
«Մեծ օլիգարխները մոռացել են, որ մենք գաղտնի զենք ունենք` Facebook-ը: Ինձ առհասարակ արգելված է հրավիրել 1+1-ի, և նրանք պարտավոր են ամեն օր ինձ սևացնել, բայց նայեք` ինչպիսի ակտիվություն է FB-ի իմ էջում, այնպես որ, օլիգարխները դժվար թե կարողանան ինձ կանգնեցնել հին դարաշրջանի մեթոդներով»,- գրել է Սաակաշվիլին սոցկայքի իր էջում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել