Life.panorama.am-ը գրում է.
Մարդը լավ կյանք է ուզում իր եւ իր երեխաների համար. Արթուր Սուքիասյանն՝ ԱՄՆ-ում բնակվելու և առաջիկա ծրագրերի մասին


Տարիներ առաջ Հայաստանում բավականին ակտիվ գործող դերասան ամուսիններ Արթուր եւ Արմենուհի Սուքիասյանները արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում են ԱՄՆ-ում:Life.panorama.am-ը խոսել է Արթուր Սուքիասյանի հետ, ով ոչ միայն պատմել է իր գործունեությունից ու ապագա ծրագրերից, այլև կիսվել է Հայաստանից հեռանալու պատճառների, հայրենիքի նկատմամբ կարոտի, ինչպես նաեւ Հայաստանից հեռու երեխային հայեցի մեծացնելու իր տարբերակի մասին:

Արթուր, առաջինը ուզում էի տեղեկանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում դուք եւ Արմենուհինզբաղված:

-Այժմ նկարահանվում եմ «Վտանգավոր խաղեր» հեռուստասերիալում, զուգահեռ գրել ենք 24 մասից բաղկացած հումորային ֆիլմի սցենար, որը նկարահանման ընթացքի մեջ է, այն կկոչվի «ՄՈՏՈ ԼՈՏՈ» եւ հեռարձակվելու է «USArmenia TV»-ով: Ինչպես նաեւ, տեղի ամենաբարձր վարկանիշն ունեցող խաղ-հաղորդման՝ «Big Win»-ի հաղորդավարն եմ, որը հեռարձակվում է ամեն օր ուղիղ եթերով:

Գիտեմ, որ բացի դերասանական արվեստից, տիրապետում եք նաեւ MAGIC - «Quick change» մասնագիտությանը, հետաքրքիր է՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմեն ԱՄՆ-ում:

- Այո, աշխատում եմ ամերիկացի պրոֆեսիոնալ ակրոբատների հետ, պատրաստում ենք մեծ իլուզիոն շոու-ծրագիր, իսկ փետրվարին հրավեր ունեմ «AMERICAN GOT TALENT»-ից, հուսամ գոնե մի քանի փուլ կանցնեն իմ շոուները:

Արթուր, փորձ եք ունեցել նաեւ բեմադրություն ներկայացնելու, որոնց մասին ոչ բոլորըգիտեն, գուցե ամերիկաբնակ մեր հայրենակիցների համր նոր բեմադրությո՞ւն եքնախատեսում, այդ առումով ծրագրերի մասին եւս կխնդրեմ կիսվեք մեզ հետ:

  •  Ներկայացում բեմադրել էի Բելգիայում, ու մասնակցել էինք Չեխիայում թատերական փառատոնին և 70 երկների մեջ արժանացել էինք 5-րդ մրցանակի, իսկ այստեղ՝ ԱՄՆ-ում, դեռ չեմ ներկայացել բեմադրությամբ:
  • Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել