Araratnews.am-ը գրում է.Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը հայտարարել էր, որ ԻՊ-ին քիմիական զենք մատակարարելու Թուրքիայի իշխանությունների մասնակցության մասին տեղեկատվությունը «սև քարոզչություն» է։
Ավելի վաղ թուրք ընդդիմադիր պատգամավոր Էրեն Էրդեմը RT-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ 2013 թվականին Թուրքիայից Սիրիա մատակարարվել է զարին թունավոր գազ, որն օգտագործվում է քիմիական զենքի պատրաստման համար։
Բիլգիչն ընդգծել է, որ Թուրքիան միացել է քիմիական զենքն արգելող կոնվենցիային և անշեղորեն կատարում է այն. «Մեր քիմիական արդյունաբերությունը տարբեր նյութեր օգտագործում է բացառապես օրենքի շրջանակներում։
Մենք կտրականապես դատապարտում ենք օտար մի շարք ԶԼՄ-ների փորձերը՝ ուղղված սև քարոզչության շրջանակներում անհիմն հայտարարության ու անպատասխանատու հարցազրույցի տարածմանը, որոնք չունեն հիմքեր և ուղղված են մեր երկրի հեղինակության ու նրա ինստիտուտների վարկաբեկմանը»։

Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/thurkhian-sev-kharozchuthyun-e-orakel-ip-i-het-kaperi-masin-teghekatvuthyuneh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել