Այսօրվա Հայոց բանակի զինվորը ծնվել է այն տարիներին, երբ պաշտոնապես հրադադար հաստատվեց: Ով ով, բայց այդ զինվորի ծնողը շատ լավ գիտի պատերազմի, հայրենիքի, ազատության, անկախության գինը... Այսօրվա զինվորի հայրը, հորեղբայրը, մորեղբայրը կանգնած է Հայոց բանակի ստեղծման հիմքերում... Այսօրվա զինվորի մայրն ահը սրտում սպասել է ամուսնու վերադարձին պատերազմից կամ... Պատերազմը «ռուբելնիկ» չէ, որ երբ ուզես անջատես, երբ ուզես միացնես: Մի քանի ամիս առաջ ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Ռուսաստանը և Թուրքիան կանգնած կլինեն պատերազմի վտանգի առաջ... Հայաստանի ղեկավարն ով ուզում ա լինի, մեկ ա՝ թուրքը կմնա թուրք, ու պատերազմի ակտիվ գործողությունների վտանգը չի պակասի: Ես իմ երկրի ցավը տանեմ, թողեք իմ երկրի ցավով տապակվեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել