Panorama.am-ը գրում է.
Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` հիշեցնելով, որ երբ ինքը երեկ փորձեց թեմայից դուրս ելույթ ունենալ, իր խոսափողն անջատվեց, իսկ այսօր 10 րոպե թեմայից դուրս ելույթ են ունենում, ու որևէ մեկի խոսափողը ոչ ոք չի անջատում: Ուստի՝  ԲՀԿ խմբակցության ղեկավարը նախապես զգուշացրեց, որ ինքն էլ է շեղվելու «Դեղերի մասին» օրենքի քննարկումից և կանդրադառնա հանրաքվեին:
«Այո՛, հանրաքվեն չի անցել կատարյալ, ցավոք սրտի, տեղի ունեցած հանրաքվեն չավելացրեց հանրության, քաղաքական ուժերի վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք պետք է լինեին իրենց տեղերում՝ ընտրական հանձնաժողովներում, թող բարի լինեին իրենց տեղերը էժանով չհանեին չվաճառքի, թող բարի լինեին բիրիքով, դափոններով, տրցակներով չհանեին վաճառքի, թող հանձնաժողովներում նշանակեին իրենց անդամներին, ոչ թե ԿԸՀ-ն հայտարարեր, որ այսքան տեղ չեն կարողացել լրացնել, թափուր է ու լրացնեին այլ ներկայացուցիչներով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել