1286267186Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում Իրանի նախագահ Հասան Ռոհանիին կընդունի 2016 թվականի հունվարի վերջին։ Այդ մասին նա այսօր հայտարարել է Բրյուսելում.

«Ես նախագահ Ռոուհանին կընդունեմ հունվարի վերջին։ Մենք կքննարկենք Սիրիայի ու Իրաքի հարցերը»։
Իրանի նախագահն ի սկզբանե պլանավորել էր Ֆրանսիա այցելել նոյեմբերի կեսին, սակայն, այցը հետաձգվել էր, նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների պատճառով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել