Panorama.am-ը գրում է.
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զարգացման պատկառելի ճանապարհ են անցել: Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես աչքի եք ընկնում պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ:

Անվտանգության ապահովման խնդիրն աննախադեպ սուր է ժամանակակից աշխարհում: Անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների՝ նույնիսկ ամենազարգացած համակարգեր ունեցող երկրներում մենք ականատես ենք դառնում արկածախնդիր և վայրագ գործողությունների: Այս նոր իրավիճակում բոլորիս գերխնդիրն է թույլ չտալ նման ողբերգական իրադարձություններ ու միջադեպեր մեր երկրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել