Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն արդյունքի է հասել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի հրապարակած դրական հաշվետվությունը.«Այսօր պատմական օր է մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքացու համար։ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին քայլ է կատարվել, որ մեծամասամբ կհստակեցնի մեր ապագան եվրոպական պետությունների միասնական ընտանիքում։ Չնայած բազմաթիվ ներքին կամ արտաքին հակասություններին՝ իշխանությունների ու ժողովրդի միասնական ջանքերով արդյունք է ձեռք բերվել»։
Ղարիբաշվիլիի խոսքերով՝ Եվրահանձնաժողովը միաժամանակ հայտարարեց, որ Վրաստանի իշխանությունները կատարել են ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները, և իրականացրել են այն բոլոր բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի ազատականացման համար։ Եվրահանձնաժողովը մտադիր է վիզային կարգավորման փոփոխման մասին օրենսդրական առաջարկը ներկայացնել 2016 թվականի սկզբին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել