Այսօր Քենսինգթոնյան պալատի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է Քեմբրիջի դուքսի և դքսուհու, նրանց երեխաների՝ արքայազն Ջորջի ու արքայադուստր Շառլոտայի նոր լուսանկարը: Լուսանկարում, որն արվել է հոկտեմբերին Քենսինգթոնյան պալատի այգում, դուքսն ու դքսուհին երեխաների հետ պատկերված են ոչ պաշտոնական տեսքով:Հունվարին 2 տարեկան արքայազն Ջորջն առաջին անգամ կգնա Westacre Montessori School Nursery մանկապարտեզ Նորֆոլկում, որտեղ նրան արդեն անհամբեր սպասում են, հայտնում է Express-ը: Ավելի վաղ Քենսինգթոնյան պալատի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել են ժպտացող արքայադուստր Շառլոտայի լուսանկարները:





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



