Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ Այդ մասին գործակալությանը հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունում նրա աղբյուրը. «Մենք կանխատեսում ենք, որ այդ որոշումն ընդունվելու է հաջորդ շաբաթ, չնայած դատելով քաղաքական խորհրդակցություններից՝ այն կարող է հետաձգվել»։Աղբյուրը չի բացառել, որ այդ դեպքում այն կարող է ուժի մեջ մտնել մինչև Ամանոր։
Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը նավթի արտահանման մեծ մասն իրականացնում է Թուրքիայի տարածքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել