Հայեր, հատկապես ծայրահեղ ու կույր ատելությամբ լցված հայեր, ուշքի եկեք: Գրեթե ամեն օր Հայաստանի և աշխարհի ճանապարհներին ավտովթարներից հայեր են զոհվում՝ ընդ որում ընտանիքներով, ահել, թե ջահել... Հայոց բանակում թշնամու գնդակից ընկած տղերքի փաստը մի՛ դարձրեք ձեր էժանագին քարոզչության մաս: Հայեր, առանց բանակի մենք կդառնանք պատմական ժողովուրդ, որն աշխարհին հայտնի կլինի միայն արդեն դասագրքերից: Հայոց բանակում չծառայելու կոչեր հնչեցնողը ոչնչով չի տարբերում Հայոց բանակի զինվորին գնդակահարած թշնամուց, քանի որ նույն էդ թշնամին միշտ կոչերով է հանդես գալիս, որպիսզի հայերը չծառայեն բանակում: Հայոց մայրեր, հասկանում եմ ձեր վիշտը, բայց մի մոռացեք, որ եթե 90-ականներին չզոհվեին տղերքը, այսօր չէին լինի ձեր տղերքը... Հավերժ փառք մեր մարտիրոսված հերոս տղերքին:Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



