ski-accidentԱվստրիայի դատարանում մեղադրանք են առաջադրել 6-ամյա աղջկա այն բանի համար, որ նրա գործողությունների հետևանքով դահուկորդուհին լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է The Local-ը:
Կինը երեխայից, որի հետ բախվել է երթուղում, 38 000 եվրո է պահանջել որպես վնասի փոխհատուցում: Դեպքը տեղի է ունեցել Շվեյցարիայի սահմանի մերձակա հանգստավայրում:
Դատարանի հրավիրած անկախ փորձագետը հայտարարել է, որ տեղի ունեցածի մեղքը պետք է կիսեն երկու կողմերը:
Դատարանի վճիռը սպասվում է 2016 թ. սկզբին: Կնոջ փաստաբանի խոսքով՝ վնասվածքների պատճառով, որոնք նրա մոտ արձանագրվել են, նա այլևս չի կարողանա սահել:
Ավստրիայում երեխան չի կարող պատասխանատվություն կրել, եթե խոսքը քաղաքացիական հայցերի մասին է: Սակայն հայցվորը կարող է օգտվել իրավաբանական սողանցքից, որը թույլ է տալիս անչափահասին պատասխանատվության ենթարկել այն դեպքում, եթե հաջողվի ապացուցել, որ երեխան գիտակցել է իր գործողությունների հետևանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել