Շատ նյարդայնացնող բան է հետևել Պերմյակովի դատավարության ուղիղ միացումներին, որովհետև նիստերի դահլիճ են թույլ տվել մտնել տարատեսակ քաղաքական-հասարակական պոռնիկների ու մասնավորապես՝ ադրբեջանական լոբբիստ Սաքունցին։Ի՞նչ էր անում Սաքունցը դատարանի դահլիճում այսօր։ Ձեզ թվում է՝ զբաղվում էր զոհերի ու նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանությա՞մբ, գործի արդար դատաքննությա՞մբ, գուցե հենց Պերմյակովի պաշտպանությա՞մբ։ Ամենևին։ Սաքունցն էսօր եկել էր, որպեսզի տեսախցիկների առջև հակառուսական շոու մատուցի։
Մեր խրոխտ իրավապաշտպանի կարծիքով՝ Պերմյակովի դատավարության ամենակարևոր գործոնը ռուսական զինծառայողների առկայությունն էր դատարանի դահլիճում, իսկ դատը, ինչպես տեղյակ եք, անց է կացվում ռուսական ռազմաբազայի տարածքում։
Հիմա բացատրեք, խնդրեմ, թե ինչ առաջնահերթություն ուներ այդ հարցը, որ արժեր բարձրացնել ու դահլիճն իրար խառնել։ Ոտքից գլուխ արևմտյան փողերով սնված Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Սաքունցիկն ավելի կարևոր բան չգտա՞վ այս գործում։ Հասկանալի է, չէ՞, որ մարդը եկել է բեմականացված ներկայացում մատուցելու ու իր կերած գրանտերի դիմաց հաշվետվություն ներկայացնելու համար, ինչպես նաև նոր գրանտեր կպցնելու ակնկալիքով։
Այդ պարագայում, ասացեք ինձ, խնդրեմ, թե արդյո՞ք վերջին սրիկա չէ այն մարդը, որ այսպիսի էժան բալագանների է պատրաստ, անգամ երբ քննվում է մի ամբողջ ընտանիքի, այդ թվում նաև՝ մանկահասակ երեխաների սպանության աղմկահարույց ու խիստ զգայուն փորձ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1636001313331523?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



