ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավարությունն իր մարտիկներին արգելել է հեռուստացույց դիտել՝ հայտնում է Al Bawaba պորտալը։
Նման հրամանն արձակվել է, որպեսզի գրոհայիններին հետ պահեն արտասահմանյան հեռուստաալիքներ դիտելուց, որոնց եթերում քննարկվում է ԴԱԻՇ-ի գործունեությունը։
Խմբավորման անդամերին այնուհետև չի թույլատրվում նաև հեռուստացույց վերանորոգել, վաճառել կամ գնել։
Արգելքի իրագործման համար դաշտային հրամանատարներին հանձնարարվել է ստուգել ենթակաների տները և հայտնաբերման դեպքում ոչնչացնել տարբեր հեռուստատեսային տեխնիկա, այդ թվում նաև ալեհավաքներ։
Պորտալը հիշեցնում է, որ ԴԱԻՇ-ն ակտիվորեն պայքարում է արևմտյան բրենդների դեմ։ 2015-ին ավելի վաղ կազմակերպության ղեկավարությունն արգելել էր ինքնահռչակ մայրաքաղաքում՝ սիրիական Ռաքքայում, Nike ամերիկյան ընկերության արտադրանքի տարածումը։