ԴԱԻՇ-ի զինյալները միաժամանակ հարձակվել են Իրաքի հյուսիսում գտնվող երեք քաղաքների վրա168.am-ը գրում է.

ԴԱԻՇ-ի զինյալներն իրականացրել են վերջին 5 ամսում առաջին լուրջ ռազմական օպերացիան Իրաքում, հայտնում է BBC-ն:

Ինչպես հայտնել է Իրաքում ամերիկյան ցամաքային խմբի հրամանատար, բրիգադային գեներալ Մարկ Օդոմը, ԴԱԻՇ-ի հարյուրավոր զինյալներ գրոհել են Իրաքի հյուսիսում՝ Մոսուլից արևելք ընկած երեք քաղաքները:

Հարձակումները հետ են մղվել քրդական «Փեշմեգայի» զինյալների կողմից, որոնց աջակցել է ԱՄՆ-ի ավիացիան:

Քրդերի ներկայացուցիչները հայտնում են, որ իսլամիստների հարձակումները հետ մղելիս սպանվել են տասնյակ քուրդ աշխարհազորայիններ:

Վերջին շրջանում ԴԱԻՇ-ը Իրաքում անհաջողություններ էր կրում՝ անցած ամիս ջիհադիստները կորցրել էին վերահսկողությունը Սինջար քաղաքի նկատմամբ, իսկ օրեր առաջ իրաքյան զորքերը հայտարարել էին Ռամադի քաղաքի ազատագրման մասին, որը գտնվում է երկրի արևմուտքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել