
««Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր գործարար Աբրամ Ամիրխանյանի պարտատերերի ցուցակը շարունակում է աճել։ Հիշեցնենք, որ սնանկացած գործարարն այս տարվա փետրվարի 16-ին իր տանը ինքնասպան Էր եղել։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերի ցուցակը հասել Է 187-ի։ Ընդհանուր պարտքերի չափը կազմում Է մի քանի միլիոն դոլար, բայց վերջնական թիվը դեռ ճշտվում Է։ Ի դեպ, արդեն 10 ամիս Է, ինչ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում Է Լևոն Ամիրխանյանի ինքնասպանության գործով նախաքննությունը։ Ու տեղեկություններ կան, որ հայտնի գործարարը ինքնասպան լինելուց առաջ նամակ Էր գրել, որտեղ նշել Էր, թե իր սնանկանալու համար ում Է մեղադրում և ինչ– ինչ անուններ Էր նշել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: