«Պարզվում Է` ՀՀ կառավարությունում, այնուամենայնիվ ի վերջո սկսել են մտորել ծախսերը կրճատելու մասին։ Մասնավորապես երեկ՝ կառավարության նիստում, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե եկող տարվա փետրվար-մարտ ամիսներից պաշտոնական գործուղումների համար ավիատոմսերը կենտրոնացված կարգով են ձեռք բերվելու, և այդ նպատակով հատուկ համակարգ է ստեղծվելու։
 
Ըստ Հարությունյանի՝ գործադիր մարմինների բոլոր աշխատակիցներն այսուհետև ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով՝ չվերադարձվող ու փոփոխության ոչ ենթակա։ Բացառություն արվելու է միայն անվտանգության խորհրդի անդամների համար։ Ստացվում Է, որ նախարարներից բիզնես կարգով ճամփորդելու իրավունք կունենան միայն ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները։ Իսկ մնացած նախարարների դեպքում բիզնես կարգի ավիատոմս ձեռք կբերվի միայն ութ ժամից ավել տևողությամբ չվերթների դեպքում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել