Նույնիսկ նրանք, ովքեր ապրում են մեծ ու աղմկոտ քաղաքներում և չեն դժգոհում դրանից, երբեմն կարիք են ունենում առանձնանալու և բետոնապատ շենքերից անդին վայելելու բնության գեղեցկությունը։ Շատերն են երազում անտառի կենտրոնում մի տնակ ունենալու մասին, որտեղ կարող են առանց շտապելու մեկ գավաթ տաք թեյ վայելել։
Ահա այդպիսի մի տնակում են ապրում Ռոբերտ և Բեթթինա Ջոնսոնները։ Նրանց հարմարավետ կացարանը գտնվում է Կանադայում։ Ամուսիններն իրենց տունն անվանում են «Ասկետի փոքրիկ հյուղակ»։
Ռոբերտը ատաղձագործ է, Բեթթինան` ատաղձագործի կին։ Նրանք տունը կառուցել են սեփական ձեռքերով, կցասայլակի հիմքի վրա։ Տան արտաքին տեսքը հարմարեցված է տեղի կանադական հնդկացիների ավանդույթներին։ Արջը, ձուկն ու ջուրը դրանց բաղկացուցիչ մասն են կազմում։ Տունն ընդամենը 26 քմ է, բայց ներս մտնելիս մոռանում ես դրա չափերի ու գտնվելու վայրի մասին։ Այն ոչնչով չի զիջում քաղաքի ժամանակակից և ոչ մի տան։










Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



