Lurer.com–ը գրում է.
Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ երկկողմ համաձայնությամբ պայմանագիը խզելու մասին:
«Երեք չեմպիոնական տիտղոս, Անգլիայի գավաթ, սուպերգաավաթ, լիգայի երեք գավաթ, այս ամենը Մոուրինյուին դարձնում է  մեր ակումբի 110-ամյա պատմության ամենահաջող մարզիկը: Ժոզեն և տնօրենների խորհուրդը համաձայնեցին, որ մրցաշրջանը այնքան էլ հաջող չէր և  և երկու կողմերի շահերից ելնելով  պետք է գնալ տարբեր ճանապարհներով: Ակումբը ցանկանում է նշել, որ  Ժոզեի հետ լավ հարաբերություններ է պահպանում և նրան միշտ հարգելու ու սիրելու է որպես «Չելսիի» կարևոր կերպար: Նրան միշտ ջերմ  կընդունեն «Սթենֆորդ Բրիջում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել