Մայք և Տրեյսի Հերմանստորֆերներին կարելի էր իդեալական երջանիկ ամուսիններ համարել: Նրանք ունեին երկու հիանալի որդիներ՝ Օստինը և Կանենան: Եվ այժմ ընտանիքը նոր երեխայի էր սպասում: Սուրբծննդյան տոների նախօրեին Տրեյսին պետք է ծննդաբերեր երրորդ տղային:

Հղիությունն առանց բարդությունների էր անցնում, և Տրեյսին պատրաստվում էր ծննդաբերել դեկտեմբերի 24-ին: Նշանակված օրը կնոջը հիվանդանոց պառկեցրեցին: Մայքը ներկա էր գտնվում ծննդաբերությանը, և ամեն ինչ նախատեսվածի պես էր ընթանում: Բայց հանկարծ Տրեյսին սկսեց թուլանալ: Նրա սիրտը կանգնեց, և դադարեց շնչել…
Բժիշկները փորձում էին Տրեյսիին կյանքի վերադարձնել, բայց ապարդյուն: Այդ ժամանակ նրանք որոշեցին փրկել գոնե երեխային. մայրիկին կեսարյան հատում արեցին և հանեցին երեխային:

–Ես չէի կարողանում հավատալ կատարվածին: Ինձ թվում էր՝ դա ուղղակի մղձավանջ է… Իսկ երբ բժիշկները դուրս բերեցին մեր տղային, ես քիչ էր մնում ուշագնաց լինեի: Նա կենդանության նշաններ ցույց չէր տալիս»,- դողացող ձայնով հիշում է Մայքը:

Երեխան ոչ մի ձայն չէր հանում և չէր շարժվում: Թվում էր, թէ նա էլ է մահացել… Բայց հենց երեխային դրեցին հոր ձեռքերի մեջ, երեխան սկսեց լաց լինել:

«Դա իսկական հրաշք էր: Կարծես մեծ բեռ ուսերիցս ընկած լիներ: Բայց ևս մեկ հրաշք տեղի ունեցավ մեկ րոպե անց: Բժիշկները, ովքեր շարունակում էին Տեյսիին կյանքի կոչել, ասացին, որ նրա զարկերակը սկսեց աշխատել»,- շարունակում է Մայքը:
Շուտով կինն ուշքի եկավ և արթնացավ: «Ինձ թվում էր՝ ես ուղղակի քնել էի: Եվ չէի կարողանում հասկանալ, թե ինչու են բոլորն իրար խառնված» ,- ասում է Տեյսին:

Կինը չորս րոպե կլինիկական մահ էր տարել: Բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել սրտի կանգ առնելը: Նրանք ուղղակի ուրախանում են, որ մայր ու որդի ողջ են: «Մեզ համար սա իսկական հրաշք է: Նույնիսկ մեր այն հարազատները, ովքեր չեն հավատում Աստծուն, խոստովանեցին, որ Աստված է փրկել սիրելի կնոջս ու մեր փոքրիկին՝ Կոլտինին» , – ասում է Մայքը:

Այդ դեպքից արդեն 6 տարի է անցել: Փոքրիկ Կոլտինն առողջ ու աշխույժ տղա է և ուրախացնում է իր ծնողներին: Իսկ Մայքն ու Տեյսին ապրում են սովորական կյանքով և Աստծուն շնորհակալություն են հայտնում իրենց ընտանիքը պահպանելու համար:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



