Հայտնի է, որ սրտի կաթվածը հանկարծակի, անսպասելի է լինում: Հենց այդ պատճառով սրտի կաթվածն արդեն երկար տարիներ է՝ մահվան ամենատարածված պատճառներից մեկն է: Բայց շատերը չգիտեն, որ սրտի կաթվածից մեկ ամիս առաջ կարելի է բացահայտել այն հազիվ նշմարվող նախանշաններով:
յհյ
Եթե ուշադիր հետևեք Ձեր ինքնազգացողությանը, սրտի կաթվածը կարելի է կանխարգելել՝ ժամանակին բժշկին դիմելով:
1. Չափից շատ հոգնածություն
Երբ կորոնար զարկերակը նեղանում է, սիրտ մտնող արյան քանակը քչանում է, իսկ դա իր հերթին բերում է նրան, որ սրտամկանը սկսում է ավելի արագ աշխատել: Դրանից մարդը մեծ հոգնածություն է զգում:
2. Օդի անբավարարություն
Եթե Դուք նկատում եք, որ բերանով օդ եք շնչում, բայց այն Ձեզ չի հերիքում, ուրեմն հնարավոր է, որ Դուք խնդիրներ ունեք սրտի հետ: Երբ սիրտը քիչ է արյուն ստանում, քիչ քանակությամբ թթվածին է մտնում թոքեր: Այդ պատճառով էլ օդի անբավարարություն եք զգում: Սրտանոթային և շնչառական համակարգերը սերտ փոխկապակցված են, այնպես որ՝ սա սպասվող կաթվածի նշաններից մեկն է:
3. Թուլություն
Օրգանիզմը քիչ քանակությամբ թթվածին է ստանում, իսկ Դուք ավելի շատ թուլություն եք զգում, քան սովորաբար: Դա կապված է այն բանի հետ, որ արյան շրջանառությունը խախտվում է, և մկանները բավարար քանակությամբ արյուն չեն ստանում:
4. Գլխապտույտ կամ սառը քրտինք
Արյան սխալ շրջանառության պատճառով գլխուղեղ քիչ քանակությամբ արյուն և թթվածին է հասնում: Դա արտահայտվում է գլխապտույտով, հատկապես այն ժամանակ, երբ վեր եք կենում նստած տեղից:
5. Անհանգստություն կրծքավանդակում
Թթվածնի անբավարարությունը կարող է արտահայտվել կրծքավանդակի ցավով: Ինչքան մոտենում է կաթվածը, այնքան ցավն ուժեղանում է:
Ի՞նչ անել
Եթե Դուք Ձեզ մոտ նկատել եք նշված նախանշաններից մեկը կամ մի քանիսը, անմիջապես դիմեք բժշկի: Ավելի լավ է կանխարգելել հիվանդությունը, քան հետո բուժել դրա հետևանքները, որոնք կարող են շատ աղետալի լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել