Грузия Online-ը հայտնում է, որ Ստամբուլում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազի և նրա վրաց ու ադրբեջանցի գործընկերների հանդիպումը:
Թուրք նախարարը երեք երկրների համագործակցությունը օրինակելի է անվանել մնացած բոլոր երկրների համար: Հայտնի է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են այդ պետությունների զինված ուժերի համագործակցության հարցեր: Մոտ ապագայում նախատեսվում է եռակողմ փոխըմբռնման հուշագրի ստորագրում՝ համապատասխան ոլորտում:
Թուրք նախարարը նաև կարծիք է հայտնել, թե այդ երեք երկրների միջև համագործակցության խորացումը իր ավանդը կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/17/Ist-minst/1877835
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել