685452741Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Էրեն Էրդեմին մեղադրել է դավաճանության համար։

Սրանից առաջ Էրդեմը ռուսական RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր 2013 թվականին Թուրքիայից Սիրիա քիմիական զենքի մատակարարումների մասին, որի շնորհիվ էլ այն ժամանակ քիմիական զենք է կիրառվել Դամասկոսի մոտ, և որի համար մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։

Անկարայի դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել Էրդեմի նկատմամբ, ով մեղադրվում է հայրենիքին դավաճանելու համար։ Էրդողանը Քոնիայում անցկացրած հանդիպման ժամանակ հայտարարել է. «Դավաճանների շրջանակում ընդգրկված են նաև նրանք, որոնք հարցազրույց են տալիս օտար պետական հեռուստաալիքի և սեփական պետությանը մեղադրում են քիմիական զենք վաճառելու համար։ Դա ի՞նչ դավաճանություն է։ Ափսոս նրանց, ովքեր նրան (Էրդեմ) պահում են կուսակցությունում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել