Առեղծվածային մուլատուհիներ: Էգ ընձառյուծի քայլքով՝ սևամորթ գեղեցկուհիներ: Ամերիկյան հնդկացիների այտոսկրիների հմայիչ թեքությունը փոխ առած մայրեր - դեմքերը մի քիչ հոգնած ու կենտրոնացած՝ օրվա հոգսերի վրա - այնքա՜ն նման մեր մայրերին: Սեզարիա Էվորայի ձայնով երգող մի կին: Պատվանդաններին կանգնած , պղնձականաչը հագած՝ ծովախորշին նայող զորավարներ... Շատ հազվադեպ - առյուծաբաշ, պատկառելի ծերեր՝ վաղեմի կայսրության հպարտությունը ճակատներին...
Մենք չսպասեցինք՝ ըստ Գրինվիչի աշխարհի «վերջին» և քնեցինք: Գիշերն արթնացանք մի անհասկանալի դժժոցից՝ խառնված նուրբ մեղեդու խուլ ելևեջների հետ: Դուրս նայեցինք - հանգիստ ու փակ փողոցը լիքն էր, մարդիկ ծով էին կապել: Գիշերվա ժամը 3-4-ն էր... Մեր բոլոր հերոսները այստեղ էին: Նրանք տոնում էին իրենց «փրկությունը» - խաղաղ, ուրախ, հասարակ ուրախությամբ...
Սիրելի ընտանիքս քնած էր այս անծանոթ քաղաքակրթության ալիքների մեջ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3606332057464
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել