Araratnews.am-ը գրում է.
Հայաստանի ճանապարհներին կարգելեն գերբեռնված մեքենաների երթեւեկությունը: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում ներկայացրել է ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Մասնավորապես, կարգելվի ավելի քան 40 տոննա եւ ավելի քաշ ունեցող, ինչպես նաեւ 11,5 տոննա բեռնվածությամբ մեքենաների երթեւեկությունը:
40 տոննայից բարձր քաշ ունեցող մեքենաների համար անհրաժեշտ կլինի հատուկ թույլտվություն, որը կտրվի միայն անբաժանելի բեռների դեպքում:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/hayastani-tchanaparhnerin-kargelen-gerbernvatc-mekhenaneri-erthe%D6%82ekuthyuneh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



