Ինչպե՞ս բացահայտել սրտային կաթվածը դրա պահատելուց 1 ամիս առաջՀայտնի է, որ սրտի կաթվածը հանկարծակի, անսպասելի է լինում: Հենց այդ պատճառով, սրտի կաթվածն, արդեն երկար տարիներ է, մահվան ամենատարածված պատճառներից մեկն է: Բայց, շատերը չգիտեն, որ սրտի կաթվածից մեկ ամիս առաջ, կարելի է բացահայտել այն հազիվ նշմարվող նախանշաններով:

յհյ

Եթե ուշադիր հետևեք ձեր ինքնազգացողությանը, սրտի կաթվածը կարելի է կանխարգելել՝ ժամանակին բժշկին դիմելով:

1 Չափից շատ հոգնածություն

Երբ կորոնար զարկերակը նեղանում է, սիրտ մտնող արյան քանակը քչանում է, իսկ դա իր հերթին բերում է նրան, որ սրտամկանը սկսում է ավելի արագ աշխատել: Դրանից մարդը մեծ հոգնածություն է զգում:

2 Օդի անբավարարություն

Եթե դուք նկատում եք, որ բերանով օդ եք շնչում, բայց այն ձեզ չի հերիքում, ուրեմն հնարավոր է, որ դուք խնդիրներ ունեք սրտի հետ: Երբ սիրտը քիչ է արյուն ստանում, քիչ քանակությամբ թթվածին է մտնում թոքեր: Այդ պատճառով էլ օդի անբավարարություն եք զգում: Սրտանոթային և շնչառական համակարգերը սերտ փոխկապակցված են, այնպես որ, սա սպասվող կաթվածի նշաններից մեկն է:

3 Թուլություն

Օրգանիզմը քիչ քանակությամբ թթվածին է ստանում, իսկ դուք ավելի շատ թուլություն եք զգում, քան սովորաբար: Դա կապված է այն բանի հետ, որ արյան շրջանառությունը խախտվում է, և մկանները բավարար քանակությամբ արյուն չեն ստանում:

4 Գլխապտույտ կամ սառը քրտինք

Արյան սխալ շրջանառության պատճառով գլխուղեղ քիչ քանակությամբ արյուն և թթվածին է հասնում: Դա արտահայտվում է գլխապտույտով, հատկապես այն ժամանակ, երբ վերկանում էք նստած տեղից:

5 Անհանգստություն կրծքավանդակում

Թթվածնի անբավարարությունը կարող է արտահայտվել կրծքավանդակի ցավով: Ինչքան մոտենում է կաթվածը, այքան ցավն ուժեղանում է:

 Ի՞նչ անել

Եթե դուք ձեզ մոտ նկատել եք նշված նախանշաններից մեկը կամ մի քանիսը՝ անմիջապես դիմեք բժշկի: Ավելի լավ է կանխարգելել հիվանդությունը, քան հետո բուժել դրա հետևանքները, որոնք կարող են շատ աղետալի լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել