Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ն անալոգային հեռուստատեսությունը փոփոխվելու է թվայինի, բոլորս էլ գիտենք սրա մասին: Եթե ձեր հեռուստացուցը չունի DVB-T2/MPEG-4 ստանդարտին համապատասխանող ինտեգրված թվային ընդունիչ, ապա անհրաժեշտ է տեղադրել ապակոդավորող թվային ընդունիչ սարք, այլապես չեք կարող դիտել հայկական հեռուստաալիքները: Մի քանի օր է, ինչ ՀՀ-ի հեռավոր գյուղերից զանգեր եմ ստանում, և ինձ հարցնում են, թե այդ սարքերն ինչ արժեն և որտեղ են վաճառվում։ Տավուշի շրջանի այդ գյուղերի բնակչության գրեթե 95 տոկոսն ունի արբանյակային ալեհավաքներ։ Նրանց այնտեղ ասել են, որ դեկտեմբերի 31-ից հետո ձեզ մոտ ոչ մի ալիք ցույց չի տալու արբանյակային ալեհավաքներով։ Իրականում ես խնդրին ծանոթ չեմ, բայց իմ տեղեկացվածությամբ այդպիսի բան հնարավոր չէ։ Ուստի հորդորում եմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությանը հանդես գալու հայտարարությամբ, որպեսզի չապակողմնորոշեն բնակչությանը, ինչպես հանդես էին գալիս մի քանի հեռուստաընկերություններով՝ տեղյակ պահելով դեկտեմբերի 31-ից հետո թվայնացման մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/886182438156621?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել