htdo72f71Xf1dz05apU8nKsAqoY0PZJbՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեկան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ հարաբերությունները։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Խոսելով 2008 թվականի օգստոսյան դեպքերի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր չէ դրանց համար, և որ այդ դեպքերի ողջ պատասխանատվությունն ընկնում է Վրաստանի ղեկավարության վրա. «Մենք չենք նախաձեռնել այդ հարաբերությունները, սակայն մենք պատրաստ ենք վերականգնել դրանք։ Ռուսաստանն ազդանշաններ է տեսնում Վրաստանի գործող ղեկավարությունից և ընդունում է այդ ազդանշանները»։

Պուտինն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ վրացական գինու 2/3-ը արտահանվում է Ռուսաստան և ոչ հեռավոր տեղեր, և որ աճել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը։

Խոսելով Վրաստանի տարածքային ամբողջականության մասին՝ Պուտինը հայտարարել է, որ դա վրացի, աբխազ ու օս ժողովուրդների ընտրությունն է։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կընդունի Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի յուրաքանչյուր ընդհանուր որոշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել