8 ախպեր են եղել, 6-ը ակտիվ մասնակցել են Արցախյան հերոսամարտին: Կռվի դաշտում Հակոբի ուսից կրակել են, բայց շարունակել է կռիվը, հազիվ են տղերքը հետ պահել: Դրանից մի քանի օր հետո, որ քչից-շատից առողջացել է, գնացել է նույն տեղում, որտեղ որ ուսին կրակել են, կանգնել է ու գոռացել ա. «Դե տղա եք, էլի խփեք», չեն կրակել, դուխ չեն արել: Հիմա ծառայում է Զինված ուժերում, 6 ամիս դատվել ա մի զինվորի պատճառով, բայց այդ ամենից հետո նորից վերադարձել ա ծառայության: Կռվի է գնացել ամուսնանալուց մի քանի օր հետո!
Նստած միասին խմում ենք, հազիվ բերանից մի քանի բառ պոկեցինք: Ասում ենք` Հակոբ, որ դու չպատմես քո հերոսությունների մասին, էսօրվա ջիպազգի լակոտներն են հերոսանալու...
Հեղինակ` Gevorg Tosunyan
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=288202684615679&set=a.228796550556293.34196.228794723889809&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



