Araratnews.am-ը գրում է.«100 կյանք» նախագիծը հայտարարել է Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ սահմանելու մասին:
Հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունիի անվան կրթաթոշակը լիբանանցի աղջիկներին հնարավորություն կտա կրթություն ստանալու Հայաստանի UWC Դիլիջան դպրոցում:
«Այս կրթաթոշակը հիանալի հնարավորություն կընձեռի լիբանանցի օրիորդներին: Միջմշակութային կրթությունը կարող է լիովին վերափոխել նրանց կյանքը»,- ասել է Ամալ Քլունին:
«Ամալ Քլունին, լինելով մարդու իրավունքների առաջատար պաշտպան, երիտասարդ կանանց ամբողջ աշխարհում ոգևորում է սեփական օրինակով: Նա կարեկցանքի և նվիրումի մարմնավորում է` խորհրդանշելով աշխարհի քաղաքացու կերպարը»,- ասել է UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



