dailymail անգլիական պարբերականը գրում է, որ Facebook սոցիալական ցանցում տեղադրված իր թոռան կնունքի նկարում կինը նկատել է իր մահացած ամուսնու ուրվականը:
Երբ 50 տարեկան Հիթեր Սեվելը տեսել է նկարը, նա անմիջապես նկատել է ուրվականին, որը շատ նման է եղել իր ամուսնուն: Սպիտակ-սևով դեմքը նկատելի է եղել Անգլիայի Կատենբուրի սուրբ Մարտին եկեղեցու պատին:
Տերի Սեվելը մահացել էր 17 տարի առաջ 41 տարեկան հասակում: Ուրվականն իր ամուսնու նման ունեցել է երկար դեմք և մազերի նույնպիսի սանրվածք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել