Մոտ 850 չինացի փախած կոռուպցիոներ հարկադրաբար Չինաստան են արտահանձվել կամ վերադարձել են իրենց կամքով «Երկնային ցանց» հակակոռուպցիոն արշավի սկզբից ի վեր: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Չինաստանի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Լյու Ցզյանչաոն:Նրա խոսքով՝ Չինաստան վերադարձված կոռուպցիոներներից ավելի քան 150-ը գործել են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ կապված հանցագործություններ:
Նա նշել է, որ Չինաստան վերադարձած կասկածյալների ավելի քան 40%-ը հարկադրաբար արտահանձնվել են, մոտավորապես այդքանը վերադարձել են սեփական կամքով, մնացածները վերադարձել են «որոշ այլ պայմաններով»:
Այս տարվա ապրիլին Չինաստանը սկսել է արտասահմանում փախած կոռումպացված պաշտոնյաներին բռնելու «Երկնային ցանց» արշավը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել