Araratnews.am-ը գրում է.Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ,Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի ամենաազնիվ («Best Play True Athlete») մարզիկ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հատուկ հանձնաժողովը 2015 թվակնաի ամենաազնիվ մարզիկ է ճանաչել ըմբիշ Արթուր Ալեքսանյանին: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը 2015 թվականին Հայաստանը ներկայացնող մարզիկների շարքում ամենաշատն է անցել դոպինգային ստուգումը՝ յուրաքանչյուր 40 օր մեկ անգամ: Թեկնածուների թվում են եղել նաև ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը և ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
Պարգևատրությունը կայացել է Գյումրիում հակադոպինգային կրթական-սոցիալական սեմինարի շրջանակներում: Ալեքսանյանին պարգևատրել է արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/arthur-alekhsanyaneh-tchanachvel-e-hayastani-amenaazniv-marzik/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



