ՀՀ գործադիր մարմնի և ՀԲ-ի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը շարունակվում է: Մասնավորապես, սպասվում է, որ հաջորդ տարվա հունվարից Գեղարքունիքի մարզի 2 քաղաքային և 18 գյուղական համայնքներում կջրարբիացվի մոտ 30 հազար հեկտար արոտավայր, ինչպես նաև յուրաքանչյուր համայնք կստանա ՄՏՍ82 մակնիշի տրակտորներ` 5 տեսակ գյուղգործիքներով:
Սպասվում է, որ հաջորդ տարի ծրագրերը կիրականացվեն Մարտունի և Ճամբարակ քաղաքներում, Լճաշեն, Սեմյոնովկա, Մարտունի, Վահան, Այրք, Ծաղկաշեն, Ծովազարդ, Սարուխան, Կարմիրգյուղ, Երանոս, Լիճք, Վաղաշեն, Վարդենիկ, Աստղաձոր, Արծվանիստ, Հայրավանք, Ծովասար, Ծակքար գյուղերում:
Երեք տարվա տևողությամբ ծրագրի համաձայն՝ ամեն համայնքում կառավարությունը ներդնելու է 200 միլիոն դրամ: Սպասվում է, որ ծրագրի արդյունքում համայնքներում կավելանան վարելահողերը, կաճի անասնագլխաքանակը, ինչպես նաև անասունների մթերատվությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1531666760487806&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել